Բաժիններ՝

Շիրակի մարզի նորանշանակ, երիտասարդ դատախազը ազատվել է ստաժավոր դատախազներից

Aravot.am –ի տեղեկություններով, Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը իր մեկշաբաթյա պաշտոնավարման ընթացքում հասցրել է ազատվել մի քանի փորձառու դատախազներից: Մասնավորապես աշխատանքից ազատվել են դատախազի տեղակալներ Ժորա Սադոյանը, Մեհմեդ Սալոյանը, Արթիկի դատախազ Անդրանիկ Պապիկյանը, այսօր առավոտյան մայրաքաղաք է հրավիրվել նաև դատախազի օգնական Վաղարշակ Մխիթարյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ինչպես նաև Ռուդիկ Սարուխանյանը: Թվարկված դատախազներից շատերը մոտ 30 տարի աշխատում են այս համակարգում և արդեն թոշակային տարիքի են, որից և օգտվել է նորանշանակ դատախազը: Սա Րաֆֆի Ասլանյանի միակ փոփոխությունը չէ Շիրակի մարզի դատախազությունում, նա սկսել է նաև տարածքային փոփոխություններ կատարել, օրինակ` Ախուրյանի դատախազ Արտյոմ Ավետիսյանին տեղափոխել է Արթիկի-Մարալիկ, Գյումրիում աշխատող Վահե Միրզոյանին՝ Ախուրյան:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930