
Հետախուզվում էր պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեղադրանքով

Նոյեմբերի 13-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սմբատ Խ.-ին. նա սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: