Տիգրան Սարգսյանը ներկայացրեց այն դասը, որը պետք է քաղի ընդդիմությունը

ԱԺ արտահերթ նիստում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ ՏԻգրան Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին ու բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար:

Նա նշեց, թե քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, իսկ ներկայացված առաջարկությունները հնարավորություն են տալիս հստակ պատկերացնել՝ ի՞նչ խնդիրներ են կարևորում պատգամավորները: Ներկայացնելով պետական բյուջեի հիմնարար խնդիրները, Տիգրան Սարգսյանը նկատեց, թե դրանք արծարծվել են կոալիցիոն կառավարության ծրագրերում՝ գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ: Այդ խնդիրները վարչապետը գնահատեց որպես կարևորագույն մարտահրավերներ և լրջագույն վտանգներ, որոնք խոչընդոտ են երկրի բնականոն զարգացմանը: «Մեր քաղաքական թիմն արձանագրում է, որ այս խնդիրներն առկա են, ստեղծում են ինչ-որ առումով դժվարություններ մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն խնդիրներ, որոնք, ցավոք, հաճախ անհիմն են, ինչը, իհարկե, ամենևին էլ չի նպաստում երկխոսությանը, որովհետև երկխոսությունը պետք է լինի այն մասին, թե որոնք են խնդրի լուծման առավել նպատակահարմար մեթոդները»,- ասաց Տ. Սարգսյանը, ապա ավելացրեց, թե իրենք պատրաստ են մասնագիտական հանդիպումներ անցկացնել, քննարկումներ, պատրաստ են մասնակցել լսումների, տալ պատգամավորներին մտահոգող բոլոր հարցերի պատասխանները, պատրաստ են բանավիճել՝ արդյո՞ք այն ճանապարհները, որոնք առաջարկում է ընդդիմությունը, ավելի արդյունավե՞տ են, քան իրենց առաջարկած տարբերակները: Ըստ նրա՝ հենց այս ձևաչափի մեջ տեղի ունեցող երկխոսությունը արդյունավետ կլինի, հասարակությունը կնեշքաշվի պոզիտիվ մթնոլորտի դաշտ:

Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ նա նշեց. «Անել ամպագոռգոռ հայտարարություններ, անհիմն վիրավորել կառավարաևութանը, ոչ մի լավ բանի չեն հասցնի: Դա ճիշտ ճանապարհ չէ և փորձը ցույց է տալիս, որ նման ռազմավարություն որդեգրած ընդդիմախոսները ձախողվում են, իսկ հաջողության են հասնում նրանք, ովքեր ունեն ասելիք, հանդես են գալիս առաջարկություններով: Կարծում եմ, որ սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս