Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան հոկտեմբերի 21-ից միացել են հիմնադրամին, որի հիմնական խնդիրը էներգաարդյունավետությանը նպաստելն է եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծերին աջակցելը:
Սարքի մշակողներից մեկը` Քեյթ Լայոնսը պատմել է, որ թևնոցը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլ Nokia-ն ունի սարքի արդեն պատրաստի նախատիպը:
Վերջին շրջանում Ռուբեն Հակոբյանը տարաձայնություններ ուներ կուսակիցների հետ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` քննարկման առարկա դարձած պահվածքի հետ կապված:
Շարժական ինտերնետից օգտվողների շրջանում ժողովրդականություն են վայելում նախևառաջ որոնողական կայքերը: Երկրորդ տեղում են գտնվում քարտեզները, որոնք մարզերում գրեթե պահանջարկ չունեն. շրջաններում առավել տարածված են ու երկրորդ տեղում են գտնվում սոցիալական ցանցերը:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին շինարարության ոլորտի արտադրանքը կազմել է 244.9 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոլորտի անկումը կազմել է 9.2%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաև Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձևավորման կարգ սահմանելու հնարավորությունը:
Ես հույս ունեի, որ մենք ձերբազատվել ենք այն ստրկամտական մոտեցումից, որը մեզ հրամցվում էր 200 տարիների ընթացքում, և այլևս պատրաստ ենք կառուցելու մեր անկախ պետությունը: Ցավոք սրտի, մեզանում դեռևս կա այն մտայնությունը, որ մենք փոքր ենք, խեղճ ժողովուրդ ենք, որին բոլորն ուզում են մորթել, և մենք պետք է գտնենք մեկին, ով թույլ չի տա, որ ուրիշները մեզ մորթեն: Նման մոտեցմամբ անկախության արժանի չէ ոչ մի ազգ:
4-ամյա Ասյան գրեթե ամեն օր վերցնում է մանկական պայուսակը, ունեցած հագուստը լցնում է մեջն ու քրոջը՝ Սոֆիային, ասում է՝ «Գնում ենք Իլիանայի մոտ»: Երկու փոքրիկներին տատիկն ու պապիկը չեն կարողանում զսպել, քանի որ գրեթե ամեն օր մոր կարոտից նրանք փախչել են ուզում:
Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար և կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին: Ինքը՝ Փոստանջյանն, ասում է, որ 2014 թվականի իր ծրագրերի կուսակցություն ղեկավարելը չի մտնում. ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ և զբաղված է լինելու առավելապես դրանով: