Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է բելգիացի մի խումբ գործարարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Բելգիա-Հայաստան առեւտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին եւ հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան դիտարկելով որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ եւ բարձր բիզնես կուլտուրա ունեցող երկիր, որի հետ փոխգործակցությունը օգտակար կլինի ինչպես մեր երկրի, այնպես էլ Բելգիայի գործարար շրջանակների համար` հաշվի առնելով Արցախում գործող լիբերալ հարկային դաշտը, էժան եւ որակյալ աշխատուժի եւ հարուստ բնական պաշարների առկայությունը, բնակչության կարգապահ եւ օրինապաշտ լինելը:

Արցախի տնտեսական ներուժի եւ ներդրումային ծրագրերի մասին համապատասխան ներկայացումով հանդես է եկել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031