Բաժիններ՝

Յունիբանկը «Դարձիր միլիոնատեր» մրցույթի հաղթողին հանձնեց մրցանակը

Յունիբանկն ամփոփեց «Դարձիր միլիոնատեր» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող և «միլիոնատեր» ճանաչվեց Կարեն Սահակյանը: Մրցանակը` 1 մլն ՀՀ դրամով բանկային քարտը, հաղթողին հանձնվեց բանկի գլխամասային գրասենյակում:

Շնորհավորում ենք Կարեն Սահակյանին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաճելի գնումներ Յունիբանկի քարտով:

«Դարձիր միլիոնատեր» մրցույթն անցկացվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Մրցույթին  կարող էին մասնակցել ֆեյսբուքյան այն օգտատերերը, որոնք Յունիբանկի քարտով ամսական կկատարեին առնվազն 30 000 դրամի անկանխիկ վճարումներ: Բացի դա, մասնակիցները պետք է պատասխանեին «Մագնիս» ծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ ամենօրյա հարցին և նկարագրեին, թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:

Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով  քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից:  Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված Magnis հատուկ նշանը: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am  կայքում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և հայտնում, որ շուտով Յունիբանկը կհայտարարի նոր ակցիաների մեկնարկման մասին: Հետևեք մեր նորություններին Facebook-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս