Բաժիններ՝

Վկան բացառեց, որ դատապարտյալի կինը գումարով կարող էր ՔԿՀ մտնել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին ստուգող տեսուչ Ջիվան Օհանյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սույն թվականի ապրիլին՝ վերը նշված քրեական գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Վկայի խոսքով՝ իրեն աշխատանքից ազատել են դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջը չխուզարկելու և դատապարտյալի հետ կապի մեջ մտնելու պատճառներով:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը դատարանում հարցաքննության ժամանակ նշել էր, որ իրեն չեն խուզարկել` անգամ իր մոտ մեծ գումարի առկայության դեպքում, ինչի մասին տեղյակ է եղել Ջիվան Օհանյանը: Խոսքը գնում է այն 10 000 դոլարի մասին, որը դատապարտյալի կինը տվել է ամբաստանյալին՝ ամուսնուն վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը կարգավորելու համար:

Նշվածի հետ կապված` վկան պարզաբանեց, որ տեսակցության եկած տղամարդկանց խուզարկում են տղամարդիկ, իսկ կանանց՝ կանայք, սակայն պնդեց, որ իր ներկայությամբ Արտակ Հակոբյանի կնոջը խուզարկել են: Նա նաև նշեց, որ դատապարտյալի կնոջը՝ Հայաստան Հակոբյանին, կարճատև տեսակցություններ են տրամադրվել միայն սահմանված կարգով, իսկ երկարատև տեսակցությունները տրամադրվել են դատապարտյալի դիմումի համաձայն՝ ՔԿՀ-ի պետի և տեղակալների ստորագրությամբ, և որ ինքը չէր կարող տեսակցություն չտրամադրել:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս