
Բիրյուլևոյի բանջարեղենի շուկան կարող է փակվել մշտապես. Սերգեյ Սոբյանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանը որոշում է ընդունել 90 օրով կասեցնել Новые Черемушки ընկերության գործունեությունը, որը ղեկավարում է Բիրյուլևոյի բանջարեղենի շուկան, ուր և տեղի են ունեցել անկարգություններ:
Համապատասխան հայցը ներկայացրել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор), որն այդ բազայում հայտնաբերել է սանիտարա-համաճարակաբանային նորմերի բազմաթիվ խախտումներ:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ընդգծել է, որ բազան կարող է փակվել հավերժ: Հոկտեմբերի 14-ին Բիրյուլևոյի բանջարեղենի բազան Роспотребнадзор-ի պահանջով փակվել էր 5 օրով՝ կապված քաղաքացիների բողոքների հետ: