Բաժիններ՝

Քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը տուգանվել է

2012թ. հունիսի 5-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Ն.Չարբախ թաղամասի 7-րդ փողոցի 13/6 հասցեում գտնվող հողակտորի մոտ Լևոն Մուշեղյանը, Յուրա Սողոմոնյանը և Ռոբերտ Գրիգորի Քոչարյանը վիճաբանել էին: Հարևանների վեճը հասել էր դատարան: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Քոչարյաներն իրենց հողակտորի վրա տուն էին կառուցում, իսկ Լևոն Մուշեղյանը նորակառույց տան հարևանությամբ հարսանյաց սրահ ուներ, և անհանգստանալով, որ հարևանի տունը կարող է խանգարել իր բիզնեսին, Լևոն Մուշեղյանը դիմել էր Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով տան պատը փոքր-ինչ հեռու կառուցել: Հարևանը չէր առարկել: Բայց, երբ հաջորդ օրը Մուշեղյանն եկել էր հարսանյաց սրահ և տեսել կառուցվող տան հիմքը, հասկացել էր, որ նոր հարևանն իր խոստումը դրժել է:

Գալով շինհրապարակ Լևոն Մուշեղյանը և Յուրա Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանի հորը` Գրիգոր Քոչարյանին այնտեղ միայնակ էին գտել և վիճաբանելով վերջինի հետ, հարվածներ հասցրել և պատճառել թեթև մարմնական վնասվածքներ:

Որդին, գալով շինհրապարակ և տեսնելով, որ հարևանները ծեծի են ենթարկում հորը, իր հերթին ծեծի է ենթարկել նրանց` պատճառելով առողջությունը տևական քայքայող, միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Արդյունքում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Ռոբերտ Գրիգորի Քոչարյանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել տուգանք` 150.000 դրամի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս