
Սաակաշվիլին Վրաստանն անվանել է որպես «Կովկասի համար պատուհան դեպի Եվրոպա»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երկիրն անվանել է որպես «Կովկասի համար պատուհան դեպի Եվրոպա».
«Վրաստանը սկսել է կատարել իր պատմական դերն ու գործառույթը՝ որպես ողջ Կովկասի համար դեպի Եվրոպա բացվող պատուհան: Ես կարծում եմ, որ դա կբերի իր երկարաժամկետ արդյունքները:
Ռուսական կայսրության վերականգնման ամեն տիպի փորձերն անպայմանորեն ավարտվելու են ձախողմամբ, և կայսրությունն անպայմանորեն կործանվելու է: Դա տեղի կունենա բնական ճանապարհով, և ինչպես որ մյուս կայսրությունների պարագայում է եղել, այդ կայսրությունը նույնպես կավարտի իր գոյությունը»: