Բաժիններ՝

Ֆյուլեն վստահ է, որ Ուկրաինայի իշխանություններն ամենամոտ ժամանակներս բանտից կազատեն Տիմոշենկոյին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միայն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումից կամ բուժման նպատակով նրան արտասահման ուղարկելուց հետո Ուկրաինան կարող է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր:

Այս մասին հայտարարել է ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա ընդգծել է, որ Ուկրաինան դեռ չի կատարել ԵՄ-ի Խորհրդի այդ պահանջը, որն առնչվում է արդարադատության համակարգի բարեփոխմանը:

Ֆյուլեն վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի իշխանություններն ամենամոտ ժամանակներս բանտից կազատեն Տիմոշենկոյին՝ նրան հնարավորություն տալով բուժում ստանալ Գերմանիայում: Ֆյուլեն հավելել է, որ դա տեղի չի ունենա հաջորդ շաբաթ, սակայն տեղի կունենա մինչև Վիլնյուսի գագաթաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031