Հայ պաշտոնյաները հայտնվել են «Սև ցուցակում»

Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ որպես կանոն տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում` տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ արձագանքում են ԻԱԿ-ի ՏԱ հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, նախկինում սև ցուցակում չէին արտացոլվում: Վերոնշյալը հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարեց, որ այդուհետ խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները և 2013թ.-ի 3-րդ եռամսյակի և հաջորդ բոլոր Սև ցուցակներում ներառվելու են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները։

Այսպիսով, այս անձինք մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ. 3-րդ եռամսյակի ընթացքում

Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ

2013 թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ԱԺ-ն միջանկյալ գրությամբ հայտնեց, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նման դեպքում սահմանված 30-օրյա ժամկետում: ԱԺ-ն ընդամենը կես էջ բովանդակությամբ ուշացած լիարժեք պատասխան է տրամադրել 30-օրյա ժամկետի ավարտից հետո` 2013 թ.-ի հոկտեմբերի 1-ին, ուստի Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:

Կարդացեք նաև

Արմեն ՄովսիսյանՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

  • 2013 թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տրամադրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 3 օր անց նախարարությունն էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել է հղումով պատասխան` հայտնելով, որ խնդրվող համաձայնագիրը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է հղում արել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1273/

Վահրամ Ավանեսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար

  • 2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ նախարարության ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք ուշացած պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր հետո: Թեև պատասխան գրությունը թվագրված է սեպտեմբերի 3, սակայն գրության փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է սեպտեմբերի 6-ին, ուստի նախարարությունը Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:
  • 2013թ.-ի օգոստոսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008 թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 14 օր անց նախարարությունը տրամադրեց հղումով պատասխան` նշելով, որ համաձայնագիրը 2008թ.-ին փոխանցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր հերթին է հղում արել էկոնոմիկայի նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին:

Պրն Գագիկ Խաչատրյան – ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

  • 2013 թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին և խնդրել էր տեղեկություններ ՀԴՄ կտրոնների և «Շահող կտրոն» վիճակախաղի վերաբերյալ: ՊԵԿ-ը լիարժեք պատասխան տրամադրեց հարցումն ուղարկելուց 1 ամիս 8 օր հետո, ուստի Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013 թ.-ի հուլիսի 23-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով հայտնել, թե ըստ օրեսդրական կարգավորման` հանրային տրանսպորտում երթևեկության համար վճարված գումարի դիմաց վճարողին պե՞տք է անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տրվի, թե՞ ոչ: Հարցումն ուղարկելուց 8 օր անց ՊԵԿ-ը հայտնել է, որ չի հանդիսանում տեղեկատվություն տնօրինող: ԻԱԿ-ը պատասխանը համարել է անհիմն, քանի որ հարցումն ըստ էության վերաբերում է տրանսպորտային երթուղին սպասարկող կազմակերպությունների հարկային պարտավորություններին, իսկ հարկային ոլորտը կարգավորում է ՊԵԿ-ը: Ուստի, ՊԵԿ-ը պարտավոր էր անդրադառնալ հարցմամբ բարձրացված հարցին ըստ էության, այլ ոչ թե հղմամբ:
  • 2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կոմիտեի կնքած պայմանագրերի մասին: Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՊԵԿ-ը տրամադրել է պատասխան` հայտնելով, որ ՊԵԿ-ի կնքած բոլոր պայմանագրերին կարելի է ծանոթանալ www.azdarar.am, ինչպես նաև www.e-gov.am կայքերում: Հրապարակված տեղեկության աղբյուրին ՊԵԿ-ի կատարած հղումը համարվել է ոչ պատշաճ` անհիմն, քանի որ նախ, ՊԵԿ-ը չի ներկայացրել այն հստակ հասցեն` կայքերի այն բաժինները, որտեղ հրապարակված են պայմանագրերը, բացի այդ, www.e-gov.am կայքում տեղադրված ինտերակտիվ բյուջեում ներկայացված են ՊԵԿ-ի կնքած պայմանագրերի մասին տեղեկություններ, սակայն ոչ բոլոր պայմանագրերի լուսապատճենները:

Արսեն ԳալստյանՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ

  • 2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Ժիրայր Սուքիասյանի խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ԻԱԿ-ը չի ներկայացրել ՀՀ քաղաքացու անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` տեղեկություն տնօրինողներին ՀՀ քաղաքացիների խնդրանքով տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելը, ԻԱԿ-ի կանոնադրական նպատակներից է, և ԻԱԿ-ն այդպիսի գործառույթ իրականացնում է ավելի քան 11 տարի:
  • 2013 թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները չի կարող տրամադրել, քանի որ դրանք բացակայում են` չեն պահպանվել արխիվում, ուստի Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:
  • ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն անպատասխան է թողել 2013 թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր երկու հարցումները:

Արտակ Շաբոյան – ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ

  • 2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ հանձնաժողովի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հանձնաժողովը անհիմն մերժում է տրամադրել հարցումն ուղարկելուց 7 օր հետո` համարելով, որ տեղեկատվության տրամադրումը, անգամ ոչ անվանական, կհամարվի անձնական տվյալների հրապարակում` հաշվի առնելով հանձնաժողովի աշխատակիցների փոքրաթիվ քանակը: Սակայն, մերժումը համարվել է անհիմն, քանի որ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաև ընդհանուր վիճակագրական տվյալներ, որոնք հանձնաժողովը չի տրամադրել:

Տարոն Մարգարյան – Երևանի քաղաքապետ

  • 2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին:
  • 2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 14 օր անց քաղաքապետարանը տրամադել է անհիմն պատասխան: ԻԱԿ-ը պատասխանը համարել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը հղում է արել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին հայտնել է, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող մարմին չի կարող համարվել: Արդյունքում, քաղաքապետարանը փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին:

Արա Սադոյան – Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

  • 2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Վարչական շրջանը հարցմանը հղումով պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո, ուստի Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հուլիսի 15-ին:

Վազգեն Հարությունյան«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն

  • 2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ՓԲԸ-ն տրամադրել է անհիմն մերժում` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ` հարությանը ծառայություն չի մատուցում: Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար ՓԲԸ-ի վրա հղում էր արել Երևանի քաղաքապետարանը: Արդյունքում, ՓԲԸ-ն փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին:
  • 2013թ.-ի օգոստոսի 8-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն (Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը) տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրելու համար ՓԲԸ-ին տրամադրված թույլտվությունների պատճենները: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող չէ:

 Կարեն Աճեմյան «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:

Աննա Վանեցյան-«Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն պատասխան էր տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր անց (հարցումը ստանալուց 1 օր անց, ինչը հավաստվում է ԻԱԿ-ի ստացած ծանուցմամբ և պատասխան գրության ծրարի փոստային կնիքի ամսաթվով): ՍՊԸ-ի իրավաբանը հայտնել էր, որ պահանջվող տեղեկատվությանը տիրապետում են ընկերության տնօրենը և հաշվապահը, ովքեր միաժամանակ գտնվում են արձակուրդում, ուստի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սեպտեմբեր ամսվա 2-րդ կեսին: ԻԱԿ-ը այս պատասխանը որակել է որպես անհիմն պատասխան, քանի որ առնվազն տարակուսելի է, որ ՍՊԸ-ի և տնօրենը, և հաշվապահը միաժամանակ արձակուրդում են գտնվելու մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը, այսինքն, շուրջ 50 օր հարցումն ուղարկելուց հետո, իսկ այդ ընթացքում նրանց փոխարինող չկա:

Հարություն Երեմյան – «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն

  • 2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 7 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները ծավալուն են և կտրամադրվեն 1 ամսվա ընթացքում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով, և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: 30-օրյա ժամկետի ավարտից հետո` սեպտեմբերի 6-ին, ՓԲԸ-ն տրամադրեց ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող թերի պատասխան: ՓԲԸ-ն Սև ցուցակում է հայտնվում ինչպես թերի պատասխան տրամադրելու, այնպես էլ ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:

Էլբակ Թարփոշյան –  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 10 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: Մինչև 30-օրյա ժամկետի ավարտը` օգոստոսի 21-ին ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող անհիմն մերժմամբ պատասխան:

Արամ Հակոբյան –  «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Ավտոբուս» ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1246/

Արտակ Նավասարդյան – «ԴյակոԱրթ» ՍՊԸի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Դյակո-Արթ» ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:

Համլետ Գրիգորյան – «Բյուրակն» ՍՊԸի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Բյուրակն» ՍՊԸ-ին և խնդրել տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:

Աշոտ Արշակյան – «Արշակյան եղբայրներ» ՍՊԸի տնօրեն

  • 2013 թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս