Բաժիններ՝

Արմեն Երիցյանը կանխեց հերթական ինքնասպանությունը

shamshyan.com -ի փոխանցմամբ` քիչ առաջ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ կարողացավ բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախարարն այդ տղամարդուն, ում անունը՝ ըստ տեղեկությունների, Վարդան է, կարողացել է հետ բերել կամրջից և իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տղամարդն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ կուտակված պարտքեր է ունեցել և այսօր այն պետք է մարեր, սակայն՝ տեսնելով, որ չի կարողանում պարտքերը մարի, փորձել է դիմել այդ ծայրահեղ քայլին: Քաղաքացիները, երբ նկատել են տղամարդուն՝ կամրջի եզրին կանգնած, ահազանգում են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ժամանում են փրկարարները՝ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031