Գյուլի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան՝ Էրդողանի վարկանիշը. Metropoll
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Metropoll հետազոտական ընկերությունը օգոստոսին հարացախույզ է անցկացրել Թուրքիայում, որի արդյունքները հարուցելու են վարչապետ Ռեջեփ Էրդողանի և նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչների զայրույթը:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ «Գեզի» այգու ակցիաների ժամանակ ԱԶԿ-ի օգտին քվեարկել պատրաստվող 35 տոկոսանոց ցուցանիշը մեկ ամսում աճել է մինչև 43 տոկոսի, ինչն ամեն դեպքում մեծ սպառնալիք է 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեների գրեթե 50 տոկոսը հավաքած ԱԶԿ-ի համար:
2014 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված՝ նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությանն աջակցել է 25 տոկոսը, և միայն 19 տոկոսն է աջակցել վարչապետ Էրդողանի թեկնածությանը: Ինչ վերաբերում է զուտ Գյուլի ու Էրդողանի միջև նախագահական ընտրություններ անցկացնելուն, ապա այս դեպքում Գյուլի ցուցանիշը կազմել է 50.3 տոկոս, իսկ Էրդողանի ցուցանիշը՝ ընդամենը 29.3 տոկոսը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Taraf թերթը գրել էր, թե առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանը փորձելու է ձերբազատվել «Գյուլի մարդկանցից»: