
Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի՝ հասարակական կապերի հետ բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպումը կայացել է այսօր: Ինջիղուլյանն ու նրա ընտանիքը ԿԽՄԿ-ի միջոցով փոխանակվել են տեղեկատվությամբ:
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր շփման գիծը: