
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը վարժանքներ է անցկացնելու սեպտեբերի կեսին

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն ուսումնական պաշտպանական միջոցառումներ է անցկացնելու Քերմանշահ նահանգի Սարի քաղաքում: Այս մասին հայտարարել է տվյալ քաղաքում պահակազորի ստորաբաժանման հրամանատար Ղոլամռզա Շարիաթին:
Վերջինիս խոսքերով՝ այդ միջոցառումները, որոնց թվում մտնում են նաև փրկարարական գործողություններն ու քաղաքային պայմաններում ռազմական գործողությունների պատրանք ստեղծելը, անցկացվելու են սեպտեմբերի 12-13-ին:
Շարիաթին ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահակազորն այդ վարժանքներում օգտագործելու է «Կովսեր» և «Բեյթուլ Մուղադաս» գումարտակները: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ վարժանքների մասնակցելու է 4 գումարտակի մոտ 2000 ներկայացուցիչ: