Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի հակամարտությանը. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը և ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը, որի պատասխանատվությունը ՆԱՏՕ-ն դնում է Սիրիայի իշխանությունների վրա.

«Ես ՆԱՏՕ-ի համար չեմ տեսնում հավելյալ դերակատարություն: Սիրիայում և նրա շուրջ իրավիճակը չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջև շարունակական խորհրդակցությունների թեման:

Առանձին դաշնակիցների որոշելիքն է, ինչպես արձագանքել քիմիական զենքի կիրառմանը: ՆԱՏՕ-ի առանձին անդամներին ռազմական պատասխան տալու դեպքում, կարող է օգտագործվել դաշինքի ռազմական ենթակառուցվածքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս