 
                        Էլմար Մամեդյարովը վաղն աշխատանքային այցով մեկնելու է Մեծ Բրիտանիա
 
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 3-5-ին աշխատանքային այցով մեկնելու է Մեծ Բրիտանիա:
Այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ, BP ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լամար Մաքքեյի, ինչպես նաև բրիտանական խորհրդարանի՝ արտաքին կապերի ու էներգետիկ հարցերի գծով հանձնաժողովների անդամների հետ:
Պլանավորված է նաև, որ Մամեդյարովը ելույթ է ունենալու Լոնդոնում գտնվող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնում, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Մեծ Բրիտանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        