Կատարվածի լույսի ներքո միանգամայն տրամաբանական կլինի, եթե առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը թողնի իր ներկայիս պաշտոնն ու ստանձնի ՌԴ-ում ՀՀ Դեսպանի պարտականությունները:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է հակամարտող կողմերի միջև վստահություն առաջացնելու միջոցներին:
Նա Սուրիկ Խաչատրյանին «փրկելու համար» հայտարարություն է արել, թե հղիացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանից, այլ՝ Սամվել Հարությունյանից և նրա սիրուհին է եղել:
Իր տարիքի համար նա գտնվում է ֆիզիկական հիանալի վիճակում, և թեև ես հաղթեցի նրան բասկետբոլում, վստահ եմ, որ եթե մեր երկուսի վրա հարձակվեր արջը, ապա հենց նա (Պուտինը) կլիներ արջին վտարողը:
Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:
«Ես շփվում եմ եվրոպական հանձնաժողովի իմ գործընկերների հետ, և նրանք լավագույն դեպքում մեզ խղճում են, թե ինչ թույլ է Հայաստանը, որ Ռուսաստանը մեզ վրա ճնշում է գործադրում»,- ասաց նա:
2013թ-ի ընթացքում 5 հայտնի հայ գործարարներ դարձել են համակարգչային խաբեության զոհ և կորցրել շուրջ կես միլիոն դոլար:
Օրերս մամուլում քննարկվող հիմնական թեմաներից են դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին իր շրջապատի պաշտոնյա անձանց ձերբակալման մասին լուրերը:
Մայիսի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.40-ին 1962 թ. ծնված Արարատ Շ.-ն «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ Ռուսաստանն արդեն իսկ սկսել էր 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարարման գործընթացը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ի. Ամիրխանովի հայրը՝ Կազանաֆով Ամիրխանովը, ՌԴ Դաղստանի բանակի գեներալ է, ով տեղեկանալով վթարի մասին՝ ժամանում է Հայաստան:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Վաշինգտոնի ու Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականի ապրիլի 7-ին՝ Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո:
«Կոչ Հայաստանի նոր վարչապետին՝ ով էլ լինի, երբ էլ նշանակվի. վերացնել Մեռելոցը, որպես պետական միջոցառում եւ ստեղծագործական միտքն ուղղել ավելի պոզիտիվ գաղափարների վրա»:
Նախորդ շաբաթ էլ իրաքյան պատվիրակությունը համանման առաքելությամբ այցելել էր Թուրքիա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին:
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03.10-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակված կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
Ասադն իր քիմիական զենքը 20 բեռնատարով ուղարկել է Իրաք:
Քվեարկության նախնական արդյունքներով ինքնաառաջադրված անկուսակցական 4 թեկնածուներից հաղթել է Արմեն Խլղաթյանը: Նրա օգտին քվեարկել է 567 ընտրող, իսկ նրա երեք մրցակիցները միասին ստացել են 566 քվե:
Կայքում նկարագրված են ՄՄ-ին միանալու Ուկրաինայի առավելությունները և ԵՄ-ին նրա ինտեգրվելու թերությունները:
Պայթյուններն իրականացվել են Իրաքի կենտրոնական ու հարավային հատվածներում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 47/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) պատվիրակությունը նախորդ շաբաթ ճանաչողական այցով մեկնել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք:
Դավութօղլուն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի 14-ին, որի ժամանակ էլ Քերին նրան հրավիրել է Փարիզ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Այն ավարտվելու է հոկտեմբերի 8-ին ժամը 08.00-ին՝ նախագահական ընտրությունների մեկնարկից 24 ժամ առաջ:
Լևոն Արոնյանը չորս շախմատիստների պայքարում 3-րդ տեղը գրավեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարում:
Այս մասին հայտարարել է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը:
Նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու Վրաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Զարիֆն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին ցուցադրել խաղաղությանը ձգտելու իր մղումը, և որ ԱՄՆ-ը հրաժարվի սպառնալիքների լեզու կիրառելուց: