Բաժիններ՝

Երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդի հայրը` ՌԴ բանակի գեներալը, ժամանում է Հայաստան

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանի կողմից նախապատրաստած նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավոր վարորդի և ուղևորների ինքնությունը: Ինչպես shamshyan.com-ին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Բելգորոդի մարզի Շեբեկինսկովո շրջանի Գորոդիշչե գյուղի բնակիչ, 23-ամյա Իլհամբեկ Ամիրխանովը, ով ժամանակավորապես բնակվում է Գյումրի քաղաքի 8-րդ թաղամասում և որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում է Գյումրիի թիվ 102-րդ ռուսական զորամասում: Վիրավորներն են ՌԴ քաղաքացի, Դաղստանի Սեռո-Կոլինսկի շրջանի բնակիչ, 26-ամյա Շամիլ Շարաֆունդովը, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 20-ամյա Կարինե Ստոդոնայան և 15-ամյա Մարկ Մարգարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ի. Ամիրխանովը, Կ. Ստոդոնայան և Մ. Մարգարյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Շ. Շարաֆունդովը՝ Աշտարակի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ի. Ամիրխանովի հայրը՝ Կազանաֆով Ամիրխանովը, ՌԴ Դաղստանի բանակի գեներալ է, ով տեղեկանալով վթարի մասին՝ ժամանում է Հայաստան:

Մանրամասները shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս