
Փրկարարները բացել են բնակարանների դռները

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 47/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: