Զինծառայողը մահացել է ծառայակցի արձակած կրակոցից
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03.10-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակված կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական վարչության` հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ ստացած մարմնական վնասվածքներից վերջինս ժամը 05.00-ի սահմաններում զինհոսպիտալում մահացել է:
Մերի Սարգսյանի փոխանցմամբ`փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)` հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03.10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ