Եռօրյա այցով Վրաստան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ եռօրյա այցով Վրաստան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը: Վերջինս բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու Վրաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, պլանավորված է, որ նա հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, ինչի ավարտից հետո տրվելու է համատեղ ճեպազրույց վրացական ու օտար ԶԼՄ-ների համար:

Պլանավորված է նաև, որ Կրիվոկապիչը հանդիպելու է ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական մշտական պատվիրակության անդամների, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30