
Իրաքում երեկ գրանցվել է պայթյունների նոր ալիք. կա 58 զոհ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում գրանցվել է պայթյունների նոր ալիք: Ահաբեկչությունների մեծ մասն իրականացվել է գերազանցապես շիաներով բնակեցված քաղաքներում: Պայթյուններն իրականացվել են Իրաքի կենտրոնական ու հարավային հատվածներում:
Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 58 մարդ: Վիրավորների քանակը գերազանցել է 100-ը: Վերջին ամիսներին Իրաքում բռնությունների մակարդակը հասել է առավելագույն մակարդակի՝ սկսած 2008 թվականից: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից Իրաքում սպանվել է ավելի քան 5000 մարդ, որից 804-ը՝ օգոստոսին: