Ջեյմս Ուորլիքը Վիեննայում հանդիպել է Լամբերտո Զանիերի հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է հակամարտող կողմերի միջև վստահություն առաջացնելու միջոցներին:
Նախորդ շաբաթ Ուորլիքը ճանաչողական այց է կատարել դեպի Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան՝ մասնակցելով Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի անցկացրած դիտարկմանը: Ուորլիքը հայտարարել է, որ իր հաջորդ քայլը հանդիսանալու է Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ անցկացնելը: