
Նոր մանրամասներ՝ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Opel-ը ամբողջովին այրվել էր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Հաղթանակ 1-ին փողոցի թիվ 18 տան դիմաց բախվել էին Հաղթանակ 3-րդ փողոցի բնակիչ 50-ամյա Արթուր Գասպարյանի վարած ГАЗ 32 213 մակնիշի 21 21 Տ համարանիշի և Ներքին Չարբախի բնակիչ 37-ամյա Կորյուն Բունիաթյանի վարած Opel մակնիշի 34 ԼP 766 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ում առաջացել էր հրդեհ և այն ամբողջովին այրվել էր: Իսկ ГАЗель-ի վարորդ Ա. Գասպարյանն ու նրա ուղևոր 42-ամյա Սիրանուշ Բալդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մալաթիա բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում