Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ժամանելու է Մոսկվա, ուր և մասնակցելու է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը:
Մոսկվայում հայկական եկեղեցական համալիրի բացման արարողակարգը պլանավորված է սեպետեմբերի 17-ին: Իր տարածքով այն կդառնա Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ կառույցը: Համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 25.000 քառակուսի մետր:
Ակնկալվում է, որ եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը, ինչից հետո դրանում հայերենով կանցկացվի պատարագ: