
Հունական DESFA-ն ադրբեջանական SOCAR-ի վերահսկողության տակ կանցնի 2014 թվականին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) պատվիրակությունը նախորդ շաբաթ ճանաչողական այցով մեկնել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք: Այս մասին հայտնել է SOCAR-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այցի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունն իրազեկվել է, որ SOCAR-ին հունական DESFA գազատրանսպորտային ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսանոց փաթեթը հանձնելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի ամփոփիչ որոշումը կայացվելու է 2014 թվականի երկրորդ եռամսյակին: Արդեն իսկ մեկնարկել են տվյալ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
2013 թվականի հունիսին SOCAR-ը բաժնետոմսերի 66 տոկոսի (Պետական սեփականաշնորհման հիմնադրամի բաժնետոմսերի 31 տոկոսի և Hellenic Petroleum ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսի) համար առաջարկել է 400 միլիոն եվրո: