
Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ վստահելի հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ. Զարիֆ

Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ վստահելի հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ:
Զարիֆն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին ցուցադրել խաղաղությանը ձգտելու իր մղումը, և որ ԱՄՆ-ը հրաժարվի սպառնալիքների լեզու կիրառելուց: Սիրիայի հետ կապված՝ Զարիֆը հայտարարել է, որ պատերազմելու կոչ անելը հանդիսանում է լուրջ հանցանք, որը չի նպաստի խաղաղությանը տարածաշրջանում:
Զարիֆի խոսքերով՝ Թեհրանը հուսով է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը հասցվել է նվազագույնի, և որ հարցը կլուծվի քաղաքական ճանապարհով: