Բաժիններ՝

Բարաք Օբամայի պատասխանը՝ Վլադիմիր Պուտինի հոդվածին

Huffington Post-ի կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատասխանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով դրա նախօրեին՝ սեպտեմբերի 11-ին, հոդված էր հրապարակել ամերիկյան The New York Times թերթում:

«Բարաք Օբամայի պատասխանը Պուտինի սյունակին» խորագրով նյութը, որի վրա (իբրև թե) առկա է ԱՄՆ նախագահի ստորագրությունը, հրապարակվել է լրագրող Ալբերտ Բրուքիս բլոգում, ինչի համար էլ չի բացառվում, որ հենց նա է հանդիսանում հոդվածի հեղինակը: Հոդվածում նշված է.

«Որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ես բացեցի The New York Times թերթը և տեսա Վլադիմիր Պուտինի հեղինակային հոդվածը: Ես միանգամից չհասկացա, որ դա կատակ չէ, քանի որ երբեմն ինձ տալիս են ամերիկյան մի շարք երգիծական թերթեր, որպեսզի մի փոքր շեղվեմ գործերից:

Առաջին հերթին թույլ տվեք ընդգծել, որ ես շատ լավ ժամանակ անցկացրեցի (Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած) G-20-ի գագաթաժողովում: Սնունդը համեղ էր՝ թեև մի փոքր ծանր էր ինձ համար, եղանակը նույնպես լավ էր: Դուք, անկասկած, կարող եք երբեմն տեսնել երկինքը, ինչը գործնականում անհնար է Չինաստանում:

Հոդվածը կարդալուն զուգահեռ ես ոչ մի կերպ չկարողացա հասկանալ, թե Դուք վիրավորո՞ւմ, թե՞ գովում եք մեզ: Թվաց, թե մի հատվածում պարոն Պուտինն իր հարգանքն է հայտնում ԱՄՆ-ի հանդեպ, իսկ արդեն հաջորդում ցեխ է շպրտում մեզ վրա: Ես հիանում եմ պարոն Պուտինով: Իր տարիքի համար նա գտնվում է ֆիզիկական հիանալի վիճակում, և թեև ես հաղթեցի նրան բասկետբոլում, վստահ եմ, որ եթե մեր երկուսի վրա հարձակվեր արջը, ապա հենց նա (Պուտինը) կլիներ արջին վտարողը:

Սակայն եկեք պարզենք մի պահ. դա գրում է մի մարդ, ով կանգնած է Ռուսաստանի ղեկին, այն Ռուսաստանի, ուր հյուրանոցում (երբ ես այնտեղ էի) փչացավ օդորակիչը, թեև ես մնում էի նախագահական լյուքս համարում: Դա այն Ռուսաստանն է, ուր ոչ եք երբեք չի ժպտում, և ուր մարդիկ թվում է, թե հիասթափված են նրանից, որ սպիտակամորթ են:

Պարո՛ն Պուտին, մենք մարդ են ուղարկում Լուսին, իսկ դուք դեռ ողջ հետ եք ստանում ձեր կապիկը: Մենք հնարել ենք համակարգիչը, իսկ դուք հնարել եք այն պատճենելու եղանակը: Ձեր երկիրը լեցուն է արագ սննդի ամերիկյան ռեստորաններով, մինչդեռ ողջ ԱՄՆ-ում գոյություն չունի նմանատիպ որևէ ռուսական հաստատություն:

Դուք հայտնի եք Սիբիրով, իսկ մենք՝ Բիգ Սյուրով (Կենտրոնական Կալիֆոռնիայի գեղատեսիլ շրջանով): Մենք թողարկում ենք Կադիլակներ ու Լինքոլներ, իսկ դուք՝ Աստված գիտե, թե ինչպես եք անվանում ձեր քառակուսի փոքր մեքենաները:

Շատ հեշտ է քննադատել բացառիկությունը, սակայն նախքան դա անելը, դուք առնվազն պետք է մեկ ներկայացում տաք Բրոդվեյում (Նյու Յորքի ամենաերկար փողոց), ստեղծեք մեկ կոմերցիոն ավիալայներ կամ հնարեք սալաթի մեկ բաղադրատոմս:

Ձեր երկրում կան հիանալի մարդիկ, և ես գիտեմ, որ դուք նրանց մասին շատ եք մտահոգվում՝ բացառությամբ միասեռականների: Իրականում Դուք այնքան խիստ եք մտահոգվել նրանց մասին, որ տանել չեք կարողանում, երբ նրանք վիճում (վիճարկում) են և հատկապես երբ վիճում են Ձեզ հետ: Այդպիսի դեպքում Դուք սիրահոժար նրանց առաջարկում եք հանգստանալ ազատազրկման մեջ:

Ամեն դեպքում ինձ շատ դուր եկավ Ձեր հեղինակային հոդվածը, և ես բավական տպավորված եմ, որ այն տպագրվել է The New York Times թերթում, եթե իհարկե Ձեր երկրում գտնվի այդպիսի թերթ, որն իր էջերում կտպագրի իմ պատասխանը:

Լավագույն մաղթանքներով՝

Բարաք Օբամա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս