Երգչուհի Ժասմինի ամուսնու թիկնապահները ծեծել են Նիսսանի վարորդին Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք փողոցի մեջտեղում ծեծի ենթարկում «Նիսսան» ավտոմեքենայի վարորդին:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, Մոսկվայի կենտրոնում: Ինչպես հայտնում է ռուսական gazeta.ru կայքը, պարզվել է, որ ծեծի ենթարկողները ռուսաստանցի հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնու՝ մեծահարուստ Իլան Շորի թիկնապահներն են: Անցնող մեքենաներից մեկի տեսանկարահանման սարքը ֆիքսել է, թե ինչպես են վերոնշյալ թիկնապահները, իջնելով Բենթլի և Մերսեդես «G» մակնիշի մեքենաներից, անհայտ պատճառով վեճի են բռնվում Նիսսանի վարորդի հետ, որից հետո սկսում են նրան ծեծել:
Իսկ «Life news» տեղեկություններով` նշված անձինք բանկիր Ալեքսանդր Երխովի թիկնապահներն են: Ի դեպ, «Life news»-ը հայտնում է, որ ծեծի հեղինակներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն: