Այսպիսով, դոլարով վարկավորման ծավալները շաբաթական կտրվածքով աճել են 4.4 միլիոն դոլարով կամ 12.9%-ով։ Դրամային վարկերի աճն ավելի թույլ է՝ 900 միլիոն դրամ կամ 2.4 տոկոս։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 118-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդը երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի 18-ամյա բնակչուհի Անի Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին, իր ծնողների տանը վիճաբանել է Շիրակ գյուղի բնակիչ 1958 թվականին ծնված Սուքիաս Գրիգորյանի հետ: Վերջինս զենքով սպառնացել է, ապա կրակել աղջկա ոտքերի մոտ ու դիմել փախուստի:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՀՆՓԱԻ ՓՋ-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին:
«Մի անգամ ճշմարիտ բան են արել, ինչից լրագրողները անհանգստանում են, հա՞»,- նշել է Ռուբեն Սահակյանը: Դիտարկմանը, թե արձագանքն այդպիսին է, նա արձագանքել է. «Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ: Դա վիրավորական է, դա ժուռնալիստիկա չէ: Դա լկտիություն է ժուռնալիստների կողմից, որոնք արդարությունը թողած մի կողմ, անպայման, ուզում են, որ անմեղը դատապարտվի»:
Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Նախախորհրդարան շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Մեկ ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները 4 մարտական հաշվարկով պայքարում են Ջրվեժի ամառանոցների մոտ գտնվող ազգային պարկում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.25-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Ո.-ն, 1985 թ. ծնված Արայիկ Գ.-ն և 1980 թ. ծնված Արայիկ Ե.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են ավտովթարի հետևանքով:
Այսօր ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող չարաշահումների գործի շրջանակում:
«Սա ուղղակի նշանակում է, որ Սուրեն Խաչատրյանը բարձր մակարդակով լուծել է իր հարազատների խնդիրները և պատիժ չի կրելու»,- 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ՊՆ քննչական վարչության որոշման մասին լուրը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը:
«LiveJournal» («Կենդանի մատյան») բլոգային հարթակի ծառայության վրա հաքերային հարձակում են կատարել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ծրագրի ղեկավարը` տեղեկացնելով, որ համակարգն արդեն պաշտպանված է, սակայն կարող են որոշ տեղերում հասանելիության խնդիրներ լինել:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ տեսել է իրեն ծեծած քաղաքացիներից երկուսին:
Այսօր` սեպտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում մրցույթի կազմակերպիչները ֆլեշմոբ էին անցկացնում, որի ընթացքում բոլոր մասնակիցները վերցնում էին իրենց լուսանկարչական սարքերն ու լուսանկարում այնտեղի հուշարձանները:
Սեպտեմբերի 1-ից 7-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Սեպտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,157,747 ԱՄՆ դոլար 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,244,169 ԱՄՆ դոլար 410.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության մետրոյի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այդ որոշման մասին ես իմանում եմ լրատվամիջոցներից, և ես հուսով եմ, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է: Եթե կհաստատվի, որ իրոք այդպիսի անհեթեթ և իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող որոշում է կայացվել, ապա, իհարկե, ես դա կբողաքարկեմ, և իհարկե շատ լուրջ հնչեղություն կտանք…
Թիվ 44 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Ֆենյա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ, ժամը 15.50-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
«Դե որ ասում են, ուրեմն ճիշտ կլինի»:
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Բուդաղյանները դեռ տեղեկություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարությունից, որով նշվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակման մասին:
Երեկ, ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը:
Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
Ոստիկանները պարզել են, որ Արտյոմ Ա.-ն վնասվածքը ստացել է սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ գյուղի դաշտերում, հոր` 1957 թ. ծնված Խաչիկ Հ.-ի (որսորդմիության անդամ է 1979 թ.-ից) կողմից «Չիֆսն» տիպի երկփողանի որսորդական հրացանից որսի ժամանակ արձակված պատահական կրակոցի հետևանքով:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի զինված ուժերում կա 347 գործող գեներալ/ծովակալ:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին: