
Բակո Սահակյանն ու Ռուբեն Վարդանյանի քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել բարերար Ռուբեն Վարդանյանի հետ, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկուստեք նշվել է վերոհիշյալ ոլորտներում խոստումնալից հեռանկարների առկայությունը եւ այս ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: