Բաժիններ՝

Համասեռամոլները պարտվեցին 600.000:0 հաշվով

Համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան» մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով՝  սուտ մատնություն, և դատապարտվեցին տուգանքի 300.000  ՀՀ դրամի չափով։ «Փաստինֆո»-ն ամբաստանյալների խնդրանքով չի հրապարակում նրանց տղամարդկային անունները, հավասարության սկզբունքը պահպանելու նկատառումներից ելնելով՝ «Փաստինֆո»-ն չի հրապարակում նաև իրենց տղամարդկային անունները հպարտորեն կրող վկաների անունները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, 2013թ. օգոստոսի 28-ի դատավճռով արձանագրել է, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:

Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանն հաստատված է համարել այն, որ ամբաստանյալներ «Մաշան» և «Սոնան»՝  գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում համապատասխանաբար` 2012թ. սեպտեմբերի 25-ին և 2012թ. հոկտեմբերի 15-ին հաղորդում են տվել այն մասին, թե իբր 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01։09-ին Երևան քաղաքի Բեյրութի փողոցի վրա` Մանկական զբոսայգու մոտ (այսինքն՝ «Կոմայգու» մոտ), նրանց և ևս երկու «ընկերուհիների» դիտավորությամբ ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, իսկ մինչ այդ վերջիններիցս մեկը   բացահայտ հափշտակել է «Սոնայի» պայուսակը, որի մեջ եղել է զգալի չափի` 200 դոլար գումար։

«Սոնան» և «Մաշան» դատարանում չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես, «Սոնան», ըստ էության, վերահաստատել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքն այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01։00-ի սահմաններում,  «ընկերուհիների»  հետ գտնվել է Մանկական զբոսայգու հարևանությամբ գտնվող մայթին և զրուցել են միմյանց հետ, երբ իրենց է մոտեցել «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվող 4-5 երիտասարդները սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրենց հասցեին, իսկ նրանցից գեր կազմվածքովը, մոտ կանչելով իրեն, հափշտակել է իր ձեռքի պայուսակը, դրա պարունակությունը դատարկել  ավտոմեքենայի մեջ, ապա պայուսակը շպրտել է իրենց վրա։ Պայուսակի մեջ եղել է 200 դոլար գումար։ Պահանջել է, որ նրանք հեռանան, սակայն վերջիններս շարունակել են իրենց հայհոյել։ Նրանք բացել են ավտոմեքենայի բեռնախցիկը, և իրեն թվացել է, թե ցանկանում են այնտեղից ինչ-որ բան հանել։ Այնուհետև նրանք հետապնդել են իրեն և «Մաշային», ով հետապնդվելով բջջային հեռախոսով զանգահարել է ոստիկանություն։

Հետապնդողներն, ըստ ամբաստանյալի, հասկանալով, որ իրենք զանգահարել են ոստիկանություն, ցանկացել են փախչել, սակայն նրանց մեքենան խափանվել է։ Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները և նրանց բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ամբաստանյալը նշել էր, որ դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ոչ բոլոր տղաները, ինչով և պայմանավորել էր իր գումարը բերման ենթարկվածների մոտ չհայտնաբերվելու հանգամանքը։

Նա նշել էր նաև, որ այդ տղաներից որևէ մեկն անձամբ իրեն ծեծի չի ենթարկել։  Մեղադրողի հարցերին պատասխանելիս` «Սոնան» հայտնել էր նաև, որ հնարավոր է` հուզված լինելու պատճառով է իրենից հափշտակված գումարի չափը 200 դոլարի փոխարեն բացատրությունում նշել է  2000 դոլար։

Ամբաստանյալ «Մաշան» դատարանում տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ:  Նա նշել էր, որ «Սոնայի» պայուսակը վերցնելու, դրա պարունակությունը ավտոմեքենայի վարորդի նստատեղի կողքի նստատեղին դատարկելու պահն անձամբ է նկատել։

Ամբաստանյալների ցուցմունքներն ըստ էության հաստատել են քննվող դեպքի օրը «Կոմայգու» հարևանությամբ գտնված նրանց «ընկերուհիները»: Քննվող դեպքի, դրան նախորդած հանգամանքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել «Օպել» ավտոմեքենայի սրահում գտնվող անձինք: Մասնավորապես, նրանցից մեկն ասել է, որ ինքն ու իր երկու ընկերները ավտոմեքենայով գնացել են Երևանի Մաշտոցի պողոտայի դեղատներից մեկը, սակայն դեղատունը փակ լինելու պատճառով դեղ չեն կարողացել գնել։

Տուն վերադառնալու ճանապարհին իրենց «Օպել» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, կանգ են առել «Կոմայգու» մոտ` անսարքությունը վերացնելու նպատակով։ Այդ ժամանակ իրենց են մոտեցել նշված վայրում գտնվող արվամոլները, որոնք սկսել են բղավել և պահանջել հեռանալ այդտեղից։ Նրանց հայտնել են, որ ավտոմեքենան անսարք է, և այն վերանորոգելուց հետո նոր միայն կհեռանան։ Այդ ընթացքում մոտեցել է պատահական անցնող իրենց ընկերը, ով տեղեկանալով, որ ավտոմեքենան փչացել է` մոտեցրել է ավտոմեքենան և հոսանքալարի միջոցով փորձել են գործի դնել շարժիչը։ Քիչ անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցները, ում դիմելով` արվամոլները պահանջել են իրենց բերման ենթարկեն ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Այդ ոստիկանները տեղում զննել են իրենց ավտոմեքենան, սակայն 200 դոլար գումար, շպարման պարագաներ, պահպանակներ, առավել ևս` մահակներ կամ մարմնական վնասվածք պատճառելու համար օգտագործվող այլ առարկաներ չեն հայտնաբերել։ Այդ արվամոլներին չեն ծեծել, չեն ծաղրել կամ հայհոյել, առավել ևս նրանցից որևէ մեկի պայուսակը չեն վերցրել։

«Օպելի» մյուս երկու ուղևորներ վկաները  նախաքննության ընթացքում տվել են ըստ էության նույնաբովանդակ   ցուցմունքներ:

Ամբաստանյալների, նրանց  պնդումներն հաստատած վկաների, մյուս կողմից «Օպել»-ի ուղևորների  հակասական և իրարամերժ ցուցմունքները պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում հետազոտելու, միմյանց, ինչպես նաև դատաքննությամբ հետազոտված այլ, հարաբերականորեն չեզոք ապացույցների հետ համադրելու և գնահատելու արդյունքներով դատարանն առավել արժևորել և կարևորել է  երկրորդ խումբ ապացույցները, այսինքն՝ «Օպելի» ուղևորների ցուցմունքները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս