Բաժիններ՝

Քաղաքացին սայթաքել և կախվել է 7-րդ հարկի կառուցատարրերից

Հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է սայթաքել և կախվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 29 շենքի 7-րդ հարկի կառուցատարրերից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը:

Ժամը 16.44-ին փրկարարները և հրշեջ-փրկարարները իջեցրել են 1959 թ. ծնված Մ. Ասատրյանին և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031