Բաժիններ՝

Իրավաբանական անձանց օգտին ավելի շատ է բռնագանձվել, քան պետության օգտին

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության  դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

ԴԱՀԿ-ից տեղեկացնում են, որ 2013 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  51.447 -ի դիմաց: Հարուցված կատարողական վարույթներով  պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 10 մլրդ  դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված շուրջ 7 մլրդ դրամ գումարի դիմաց։

Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.250.682.094 դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 5.128.092.540 դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին 1.132.856.332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ:

Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 10.382 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55.064, նախորդ տարվա 50.623-ի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս