Բաժիններ՝

Հին շենքերն այլևս չեն ոչնչացնի. դրանք «կուտի» ռոբոտը

Դիտել, թե ինչպես են քանդում հին շենքերը, իհարկե, հետաքրքիր է, սակայն, այնումենայնիվ, այդ գործընթացն ինքնին խիստ վտանգավոր է և էկոլոգիապես վնասակար: Դրա համար հետաքրքիր լուծում է գտնվել:

Առանց աղմուկի և փոշու, կառույցը կարող է «ուտել» հատուկ ռոբոտը, որը վերամշակում է բետոնը: Այս մասին գրում է computerra.ru-ն` նշելով, որ ERO Concrete Recycling ռոբոտը հենց դրանով է զբաղվում:

Այն նման է մեծ փոշեկուլի. բավական է նրա գլուխը դեմ տալ պատին, և այն կսկսի կոտրել ցեմենտը, փաթեթավորել թափոնները հատուկ տարայում: Այս ամենը հնարավոր է ջրի բարձր ճնշման տակ, իսկ ջուրը հետագայում կրկին վերադառնում է դեպի ռոբոտը:

Պողպատե արմատուրաները, որոնք գտնվում են բետոնային բլոկների հիմքում, վերամշակվում են բետոնի նման: Այսպիսով, գործընթացը, որից հետո սովորաբար մի մեծ կույտ աղբ է կուտակվում, չափազանց արդյունավետ է դառնում նման հնարավորությամբ:

Կարդացեք նաև

«Իհարկե, պետք է ընդգծել, որ սա դեռևս ընդամենը գաղափար է, սակայն չկա որևէ խանգարող հանգամանք՝ այն իրականություն չդարձնելու համար»,- գրում է կայքը:

k-bigpic-24-720x405 original-20-720x540

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս