Բաժիններ՝

Skymouse-ը՝ ապագայի մկնիկը

Համակարգչային մկնիկը գոյություն ունի արդեն ավելի քան 50 տարի, իսկ սարքի ամբողջական  այլընտրանքը դեռևս չի ստեղծվել: Skymouse անկախ ծրագրի մշակողները վստահ են, որ վերջապես իրենց հաջողվել է ստեղծել սարքի ավելի առաջադեմ այլընտրանքը: Այս մասին գրում է «Վեստին»:

Skymouse-ը մանիպուլյատոր է, որը թույլ է տալիս կարգավորել համակարգչային էկրանի վրա տեղի ունեցող գործողությունները`ժեստերի օգնությամբ: Իսկ որպեսզի համակարգն աշխատի, անհրաժեշտ է, որ օգտատերն իր 4 մատներին «մատանի» կրի և աշխատասեղանի մոտ  ազդանշանի USB ընդունիչ տեղադրի, որից հետո հնարավոր կլինի համակարգիչը ղեկավարել մատների շարժումներով:

skymouse2_610x343Ծրագիրը ֆինանսավորում է հավաքում սոցիալական ներդրումների Kickstarter հարթակում: Արտադրություն սկսելու համար մշակողներին անհրաժեշտ է հավաքել 80 հազար դոլար:

«Ապագայի մկնիկը» թանկ չի լինելու, այն հնարավոր կլինի ձեռք բերել 80 դոլարով:

Սարքի գաղափարը վատը չէ, սակայն հաջողություն կունենա այն կամ ոչ՝ կախված է հիմնականում այն հանգամանքից, թե արդյո՞ք դրանով հետաքրքրված կլինեն ծրագրեր մշակողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս