Վանի Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելությունների համար
Վանում գտնվող հայկական Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելուների համար: Այս մասին գրում է karabakh-open.info-ն` հղում անելով Radikal-ին: Ըստ կայքի՝ վանական համալիրը երկար ժամանակ փակ էր հարևանությամբ գտնվող զինվորական զորամասերի համար: Զինվորականները տեղակայված էին այդտեղ քրդերի պատճառով, սակայն 2012թ. հոկտեմբերից արդեն զորամասը տեղափոխվել է և վանքին արդեն կարելի է մոտենալ:
Սբ Բարդուղոմեոսի վանքը կառուցվել է 13 կամ 14դդ. և վերակառուցվել է 1650, 1760 և 1877թթ.: Ըստ Վանի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Մուզաֆֆեր Ակտուի, վանական համալիրը վատ վիճակում է և երկար տարիներ չի վերականգնվել: Վան գավառը մտադիր է ներկայացնել եկեղեցու վերականգնման ծրագիրը՝ ներառելով այն գավառի պատմական ժառանգության ցանկում և բացել այն զբոսաշրջիկների համար: