Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանը «Իզոլյուքս Կորսան»-ից պահանջել է 100 տոկոսանոց որակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպել է «ԻզոլյուքսԿորսան» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Խուան Մանուել Մորալեսի գլխավորությամբ, ով այդ պաշտոնում փոխարինում է Ռամոն Աիգեին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

«Իզուլյուքս կորսան» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1 և Տրանշ 2-ով նախատեսված շինարարարական աշխատանքները:

Նախարարն ընկերության նորանշանակ ղեկավարի առաջ հստակ խնդիր է դրել՝ աշխատանքներն արագ և որակով կազմակերպելու,  թերությունները վերացնելու համար:

«Մենք պահանջելու ենք 100 տոկոսանոց որակ և սահմանված ժամկետներում աշխատանքների բարեհաջող ավարտ:  Թույլ չենք տա, որ խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող պետական այս ծրագիրը վտանգի ենթարկվի»,-ընդգծել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանը ցանկություն է հայտնել Հայաստանում հանդիպել «Իզուլյուքս կորսան» ընկերության գլխավոր տնօրենին՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծումները տեղում քննարկելու, ինչպես նաև հիմնական պատասխանատու անձ սահմանելու նպատակով:

Հանդիպմանը Խուան Մանուել Մորալեսը նախարարին ներկայացրել է շինարարական աշխատանքների ներկայիս ընթացքը: Նա նշել է, որ երկրորդ հատվածում կատարվում են հողի տեղափոխման աշխատանքներ, իսկ երրորդ հատվածում՝ բետոնհանգույցը և բետոնփռիչը պատրաստ են` առաջիկա օրերին կատարելու բետոնը փռելու վերջին  փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031