Բաժիններ՝

Նոր մանրամասներ Գյումրիի միջադեպից. Ձերբակալվել է Արտավազդ Մ.-ն

Նոր մանրամասներ հուլիսի 9-ին Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության դեպքից
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է նշված տան մոտ ժամը 22.00-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:

Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ, դանակի պատյան, դանակի բռնակ՝ առանց շեղբի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին պարզվել է, որ Արթուր Գ.-ին նշված վնասվածքները պատճառել է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 1986 թ. ծնված Արտավազդ Մ.-ն՝ իր մոտ եղած ծալովի դանակով:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Արտավազդ Մ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս