Փողի խնդիր
168.am-ի տեղեկություններով` Հայ ազգային կոնգրես կուսակցությունը՝ ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում ֆինասավորել իր 40 մարզային կառույցները: Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը»՝ կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
ՀԱԿԿ-ում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը` դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը: ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ: Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ: Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի՝ ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում:
Մանրամասն կարող եք կարդալ «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում: