Բաժիններ՝

Համարների տեղափոխելիությունը կգործի 2014 թ-ի հունվարի 1-ից

2014 թ-ի հունվարի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի օպերատորները կմատուցեն շարժական կապի բաժանորդներին համարների տեղափոխելիության ծառայություն: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները:

Հիշեցնենք, որ նախկինում ՀՀ-ում գործող օպերատորները դրական վերաբերմունք էին հայտնել նման ծառայության ներդրման մասին:

Ի դեպ, դոնոր օպերատորի նկատմամբ բաժանորդի ունեցած պարտքը արգելք չի լինի համարների տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար, միաժաանակ նաև համարի տեղափոխման դեպքում բաժանորդի համարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվում ընդունող օպերատորի ցանցում բաժանորդի հաշվին:

Տեղափոխված համարներին կանչերի փոխկապակցման սակագները պետք է լինեն նույն ցանցում գործարկված և չտեղափոխված համարներին կանչերի համար կիրառվող սակագներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս