Բաժիններ՝

ՌԴ-ում ՀՀ դեսպանի քարտուղար. Հրաչյայի հետ էլ պլանավորել ենք հանդիպել այսօր

Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը ակտիվորեն զբաղվում է Նոր Մոսկվայում ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից: Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցի պահին ասել է, որ ինքը գնում է հանդիպման ՌԴ գլխավոր քննչական վարչություն:

«Հենց հիմա այդ գործով մենք գնում ենք հանդիպման: Գլխավոր քննչական վարչություն ենք գնում հերթական հանդիպման, աշխատում ենք բոլորի հետ, Հրաչյայի հետ էլ հանդիպել պլանավորել ենք այսօր, ամեն դեպքում՝ աշխատում ենք, որ անպայման հանդիպենք»,- վստահեցրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը:

Նա նաեւ նշեց, որ Հրաչյա Հարությունյանի մասին դեսպանատունը հոգացել է, որ նա որևէ խնդիր չունենա՝ ո´չ իրավական, և ո´չ էլ հոգեբանական եւ որ անհրաժեշտ օգնություն ցուցաբերվի նրան:

ԳԱԼԱ-ի հարցին՝ ինչպիսի՞ն է ՀՀ դեսպանատան պաշտոնական գնահատականը այն փաստին, որ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարան են տեղափոխել ոչ պատշաճ տեսքով:

«Մեծ նշանակություն է տրվել այդ փաստին, այստեղ բոլորը վրդովված են, որ Հ. Հարությունյանին դատարան են տարել ոչ պատշաճ հագուստով: Հասկանալի է, որ դա պատիվ չի բերում ոչ մեկին՝ ո´չ դատարանին, ո´չ Հրաչյա Հարությունյանին, ո´չ մեկին, մենք գտնում ենք, որ նման բան չէր կարելի անել, չէր կարելի դատարան նման կերպ տանել, կրկնում եմ` դա պատիվ չի բերում ոչ մեկին»,- ասել էԷդուարդ Ջամբազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031