Բաժիններ՝

Բրիտանիայի թագուհին հաստատել է միասեռականների ամուսնության մասին օրենքը

Միացյալ թագավորության Ելիզավետա 2-րդ թագուհին  հաստատել է Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:

Օրենքը բրիտանական խորհրդարանի վերջին  իրավաբանական արարողակարգերով անցկացվել էր երեքշաբթի օրը: Բրիտանական բոլոր խոշորագույն կուսակցությունների  առաջնորդները ընդունել են այդ օրենքի նախագիծը՝  ի հակադրություն պահպանողականների ընդդիմությանը:

Սպասվում է, որ առաջին միասեռական զույգերի ամուսնության արարողությունները տեղի կունենան եկող տարվա ամռանը:

Օրենքի նախագծի համաձայն՝  հոգևոր կազմակերպությունները կարող են «հնարավորություն ընձեռել» ամուսնությունների արարողությունների  անցակացմանը: Սակայն անգլիական եկեղեցին և Ուելսի եկեղեցին  դա անել չեն կարող: Այս մասին Գրում է «Փաստինֆոն»՝ հղում անելով BBC-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031