Հրանուշ Հակոբյանն արդեն անցել է այլ երկրների հարցերը լուծելուն
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով կայացել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան ՝ Ն.Գ. Տրայան Հրիսթայի հետ հանդիպումը:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից՝ բացի Հայաստանին և սիրիահայերին վերաբերող հարցերից, նախարարը անդրադարձել է Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է (երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը մոտ 10 օր գտնվում է շրջափակման մեջ և հոսանքազրկված, որի հետևանքով առաջացել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի սուր պակաս: Քաղաքի բնակիչները կարող են մատնվել սովի): Նախարարը դիմել է Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև: ԵՄ պատվիրակության ղեկավարը իր կարեկցանքն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրատակամություն հայտնել նշված խնդիրները բարձրաձայնել համապատասխան մարմիններում: