Այսօր Կասյան փողոցում՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մասնաճյուղի դիմաց բախվել են ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարած Toyota Carolla մակնիշի 512 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան և քաղաքացու վարած Hyundai մակնիշի մոտոցիկլը:
Վարդան Սեդրակյանի պաշտպանի հերթական հարցից հետո Պարույր Հայրիկյանն առարկեց դրան՝ նշելով, որ «այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, որը մասնակից չէ գործին
«Ո՞վ է ասել պատերազմ վարչապետի հետ: Մենք որևէ մեկի հետ որևէ խնդիր չունենք: Մի բան իմացեք` Դաշնակցությունն իր քայլերը, իր որոշումները անում է ինքնուրույն: Այս առումով ես շատ հանգիստ եմ»
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
168.am-ի հետ զրույցում Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ունի աշխատելու, գտնի այն:
Հայաստանյան շուկայում դեղերի գները կայուն են: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Հոգեբանների պնդմամբ` մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեպրեսիվ մարդկանց վիճակը բնութագրվում է «գորշ» գույնով. նրանք հաճախ գորշ գույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության և ընկճվածության հետ:
Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ջեյմս Նիքսիի կարծիքով, Հայաստանին կհեռացնի Ռուսաստանից, ինչը վերջինս չի հանդուրժի և կշարունակի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 25 տարվա մանկավարժ Գնել Ռոստոմյանն այսօր գործազուրկ է և մտադիր է դիմել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով ապաստան իր և իր ընտանիքի համար:
Հուլիսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը որսորդական հրացանից կրակելու միջոցով վնասել է գազալցակայաններից մեկի աշխատասենյակի պատուհանի ապակիները և տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց «Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին:
Հուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Երևան-Էջմիածին երթուղին պատկանում է պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Բացի բարձր գնից, երեկոյան ժամը 8-ից հետո անհնար է Կենտրոնական ավտոկայանում Էջմիածին-Երևան երթուղային տաքսի գտնել: Սա՝ այն դեպքում, երբ Տրանսպորտի և կապի նախարարությունից մեզ հավաստիացրեցին, որ վերոնշյալ երթուղայինը, ըստ մրցույթի պայմանների, պետք է աշխատի մինչև երեկոյան ժամը 22:00-ն:
Ռուս հայտնի կինոգետ, արվեստի պատմության մագիստրոս, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը ֆիլմի ցուցադրության գրեթե ողջ ընթացքում քնած էր:
Մեկն ու մեկն արխիվից երևի վերցրել է: Սա դեբիլների համար ա, որ մտածեն, թե բան են բացահայտել: Ի՞նչ կա դրա մեջ` երկու մարդ իրար հետ խոսում են: Արձագանքներով կարելի է որոշել` ով է հասկացող, ով դեբիլ, որովհետև ձայնագրության մեջ ես ասում եմ` Զորի ջան, ձայնագրում եմ, որ եթե կարևոր համարեմ` օգտագործեմ:
Տիկին Ամալյան էլ իր հերթին դատարանին պատմել է, որ Նաիրան իր հասցեին ամենավիրավորական բառերն է հնչեցրել` անվանելով «քաշ եկող»: 74-ամյա տիկին Ամալյան դատարանին պատմել է, որ շատ է զարմացել այդ խոսքերից, առաջ չի գնացել, մնացել է դարպասներից դուրս, սկսել է պատասխանել Նաիրային, ասել, թե ինչու է նման խոսքեր ասում և նրան անվանել է «տունը մնացած»` նկատի ունենալով այն, որ Նաիրան ամուսնացած չէ:
Հուլիսի 12-ին, ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Գյումրու Սավոյան փողոցի թիվ 226/045 տնակի բնակչուհի՝ 1974 թ. ծնված Վ. Խաչատրյանը:
Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:
Հուլիսի 13-ից ուժի մեջ են մտնում «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի որոշման հավելվածում կատարված լրացումներն ու փոփոխությունը:
Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են:
Գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը դեռևս չի փոխվել:
Թերթի տվյալներով՝ Մահդիի բանակը կազմում է 100.000 զինյալ, որոնցից 40.000-ն ունի մարտական հարուստ փորձ:
Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ի սահմաններում, 1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աստղիկ Վարդանյանին:
Մինչև սեպտեմբերի 17-ը նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 26.000 ստորագրություն:
««Վերահսկել եմ, դրա համար ժամանակին ես տեղեկացրել եմ»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ պնդելով, որ իր մեղքը Արարատի մարզպետարանի առթիվ հարուցված քրգործում բացարձակ չի տեսնում»:
Թուրքիան նաև չի պլանավորում կասեցնել Եգիպտոսին ֆինանսական օգնության տրամադրումը:
«Հուլիսի 10-ին, ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1 հատ սուր բահ, 1 հատ թեք բահ և 1 հատ քլունգ»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն իր ստորաբաժանումներն է տեղակայելու Կասպից ծովում:
«Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել որոշ պետական գերատեսչություններում այն պահից, երբ ՀՀ վարչապետի հրահանգով որոշվել է գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների համար ստեղծված հիմնադրամին»: