Սևան ՔԿՀ-ում փախուստի փորձը կանխվել է

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Սևան քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ Սևան ՔԿՀ-ում փախուստի փորձի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 10-ին, ՔԿՀ-ի աշխատակիցները գաղութի բնակելի գոտում հայտնաբերել են փորվածք, որտեղ էլ գտել են 1 հատ սուր բահ, 1 հատ թեք բահ և 1 հատ քլունգ:

Ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ փախուստի նպատակով այն փորել է դատապարտյալ 35-ամյա Մարատ Գալստյանը, ով 2012թ սեպտեմբերին ՀՀ քրօրի 66 (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) և 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս