Բաժիններ՝

74-ամյա կնոջն անվանել է «քաշ եկող» ու հրելով գցել գետնին

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակչուհի 74-ամյա Ամալյա Մարգարյանին հրելու և նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրվող Նաիրա Կիրակոսյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանի վճռով արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին գրում է panorama.am-ը:

Ամեն ինչ սկսվել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին. Շամիրամ համայնքի այգեգործական ամառանոցի տարածքում ոռոգման ջրի պատճառով Նաիրա Կիրակոսյանը բռունցքով հարվածել է տիկին Ամալյայի կրծքավանդակին, և նա վայր է ընկել, վնասել ոտքը: Այժմ կատարվածի հետևանքով, ինչպես Ամալյա Մարգարյանի որդին` Տիգրան Հակոբյանը Panorama.am-ին ներկայացրեց, տիկին Ամալյան չի կարողանում շարժվել` քայլում է ձեռնափայտով ու հարազատների օգնությամբ և միայն վերջերս ստացել է հաշմանդամության 3-րդ կարգ:

Քրեական գործով դատավարությունը սկսվել է դեկտեմբերի 6-ից: Դատավարության ժամանակ մեղադրյալ Նաիրա Կիրակոսյանը, որը հաշվառված է Ռուսաստանի Դաշնությունում, իրեն մեղավոր չի համարել: Դատարանում Կիրակոսյանը պատմել է, որ «Ամալյա Մարգարյանը հարձակվել է իր վրա և անպատիվ խոսքեր ասելով` ձեռքերով հարվածել է ականջներին, հետո սկսել է ապտակել: Ինքը ձեռքերով դեմքը ծածկել է և բարձր ձայնով գոռացել, որ Ամալյան դուրս գնա իրենց բակից: Այդ ժամանակ Ամալյան հետ-հետ է գնացել ու և հետ գնալու ժամանակ նրա ոտքի հետևի մասը կպել է տան դարպասի ստորին ստորին մասում գտնվող մետաղյա անկյունակին և մեջքի կողմով, հետույքի վրա ընկել է գետնին, ապա նորից ոտքի կանգնել, մեկ-երկու քայլ առաջացել իր ուղղությամբ, ձեռքերը առաջ պարզել, որ հարվածի, սակայն այդ ժամանակ «վայ-վայ» է ասել ու նստել գետնին»:

Տիկին Ամալյան էլ իր հերթին դատարանին պատմել է, որ Նաիրան իր հասցեին ամենավիրավորական բառերն է հնչեցրել` անվանելով «քաշ եկող»: 74-ամյա տիկին Ամալյան դատարանին պատմել է, որ շատ է զարմացել այդ խոսքերից, առաջ չի գնացել, մնացել է դարպասներից դուրս, սկսել է պատասխանել Նաիրային, ասել, թե ինչու է նման խոսքեր ասում և նրան անվանել է «տունը մնացած»` նկատի ունենալով այն, որ Նաիրան ամուսնացած չէ: Այդ ժամանակ, ըստ տիկին Ամալյայի, Նաիրան հրել է իրեն և ինքը գետնին է ընկել ու մնացել այդ վիճակում: Ստացած ցավից ծեր կինն սկսել է բղավել, ճչալ, և ձայնից ընտանիքի անդամները հասել են կատարվածի վայր ու որոշ ժամանակ անց տեղափոխել են սկզբում Աշտարակի հիվանդանոց, այնուհետև Երևան` թիվ 6 հիվանդանոց, որտեղ էլ վիրահատել են:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս