Բաժիններ՝

Հայտնի պրոֆեսորը խռմփացնում է «Ոսկե ծիրանի» ֆիլմի ցուցադրության ժամանակ (տեսանյութ)

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված հոլանդական «Հերոին» ժապավենի ցուցադրման ժամանակ այսօր առավոտյան զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ: Ռուս հայտնի կինոգետ, արվեստի պատմության մագիստրոս, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը ֆիլմի  ցուցադրության գրեթե ողջ ընթացքում քնած էր: Նրա խռմփոցը մեկ անգամ նույնիսկ նյարդայնացրեց խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոյին, ով նստած էր առջևի շարքում և ձայնային ազդակով Ռազլոգովին հասկացրեց, որ պետք է արթնանալ: Հայտնի պրոֆեսորին մերթընդմերթ արթնացնում էին նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները:

Այնուամենայնիվ, Կիրիլ Ռազլոգովի անհետաքրքրությունը կարելի է պայմանավորել նրանով, որ 20 օր առաջ «Հերոին» ժապավենը ցուցադրվել էր Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ Ռազլոգովը, լինելով այդ փառատոնի ծրագրերի տնօրենը, վստահաբար արդեն դիտել էր ֆիլմը: Ի դեպ, Ռազլոգովն անցյալ տարի «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031